Եվրոպայում երեխաները մինչև 16 տարեկան կարող են զրկվել սոցիալական ցանցերից օգտվելու իրավունքից.Bloomberg

1 Min Read

Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է արգելել սոցիալական ցանցերի օգտագործումը մինչև 16 տարեկան երեխաների համար՝ նրանց պաշտպանելու վնասակար բովանդակությունից և ինտերնետի չափազանց  շատ օգտագործումից։ Այս նախաձեռնությունը հետևում է Ավստրալիայի օրինակին, որտեղ արդեն դեկտեմբերի 10-ից Facebook-ը, Instagram-ը, TikTok-ը, X-ը, YouTube-ը և Snapchat-ը դառնում են անհասանելի անչափահասների համար։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց փորձագիտական խմբի ստեղծման մասին, որը կզարգացնի երեխաների համար սոցիալական ցանցերի անվտանգ օգտագործման կանոններ։ Ֆրանսիան, Իսպանիան և Հունաստանը արդեն կողմ են օգտատերերի տարիքային պարտադիր ստուգմանը։

Մեծ Բրիտանիան և Իռլանդիան նույնպես ներդնում են սեփական համակարգեր՝ հասանելիությունը վերահսկելու մեծահասակների համար նախատեսված բովանդակության և վիդեոպլատֆորմերի նկատմամբ։ Ավստրալիան ծրագրում է սահմանափակել նաև այն գործառույթները, որոնք խրախուսում են երեխաներին ավելի երկար մնալ առցանց։

Թեև մի շարք տեխնոլոգիական ընկերություններ մտահոգություն են հայտնել օգտատերերի տարիքային ստուգման բարդության վերաբերյալ, Bloomberg-ը նշում է, որ Ավստրալիայի կառավարության այս տարվա փորձարկումները ցույց են տվել․ տեխնիկական խոչընդոտներ իրականում չկան։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով