Վիետնամի կառավարությունը հինգ տարի ժամկետով հաստատել է կարգավորվող թվային ակտիվների շուկայի փորձնական գործարկումը։ Նախաձեռնությունը նպատակ ունի լեգալացնել երկրում առանց իրավական դաշտի արագ զարգացող կրիպտոառևտուրը։
Փորձնական ծրագրում կմասնակցեն միայն վիետնամական ընկերությունները։ Բոլոր գործողությունները՝ թողարկում, առևտուր և հաշվարկներ, կիրականացվեն բացառապես դոնգով։ Թոքենների թողարկումն թույլատրվելու է միայն օտարերկրյա ներդրողներին վաճառքի նպատակով։ Կրիպտոարժույթի կարգավիճակը որպես վճարային միջոց մնում է անփոփոխ։
Կրիպտոհարթակ ստեղծելու նվազագույն կապիտալը կկազմի 10 տրիլիոն դոնգ (մոտ $379 մլն)։ Գրանցվել կարող են ինչպես վիետնամցիները, ովքեր արդեն ունեն կրիպտոակտիվներ, այնպես էլ օտարերկրացիները։
Առաջին լիցենզիայի տրամադրումից վեց ամիս անց վիետնամցիների համար չլիցենզավորված հարթակներում առևտուրը կդառնա անօրինական։ Հնարավոր տուգանքների չափը դեռ որոշված չէ։
Սկսած 2026 թվականից թվային ակտիվները Վիետնամում կստանան պաշտոնական կարգավիճակ՝ նոր օրենքի շրջանակում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում