Ferrari-ն ներկայացրել է իր պատմության ամենահզոր սերիական սուպերմեքենան

1 Min Read

Նոր 849 Testarossa մոդելը ստեղծվել է SF90 Stradale-ի հիման վրա և ստացել է ավելի մինիմալիստական դիզայն․ Ferrari-ն նշել է, որ ոճը ներշնչված է 70-ականների պրոտոտիպերից՝ համակցված հստակ գեոմետրիկ գծերով։

▫️ Սուպերմեքենան համալրված է դասական V8 երկտուրբո շարժիչով և էլեկտրաշարժիչներով յուրաքանչյուր առանցքի վրա։ Տուրբինները ամենամեծն են, որ երբևէ տեղադրվել են Ferrari-ի մեքենաներում։
▫️ Ընդհանուր հզորությունը կազմում է 1050 ձիաուժ, ինչը դարձնում է 849 Testarossa-ն ամենահզոր սերիական Ferrari-ն։
▫️ Արագությունը  100 կմ/ժ՝ ընդամենը 2,2 վայրկյանում,  200 կմ/ժ՝ 6,3 վայրկյանում։
▫️ Առավելագույն արագությունը՝ 330 կմ/ժ։
▫️ Կարող է աշխատել նաև ամբողջությամբ էլեկտրաքարշով՝ մինչև 24 կմ, առավելագույն արագությունը այս դեպքում՝ 130 կմ/ժ։

Սրահում մինիմալիստական ոճով է․ բացակայում է դասական մուլտիմեդիա էկրանը, բոլոր գործառույթների կառավարումը կատարվում է թվային վահանակից։ Բացի այդ, ուղևորի համար առկա է փոքր էկրան՝ երաժշտություն կամ այլ գործառույթներ փոխելու համար։

Carscoops-ի տվյալներով՝ գները կմեկնարկեն մոտ 470 հազար դոլարից (ավելի քան 39 մլն ռուբլի)։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով