Վերանայվել է ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացը

1 Min Read
ԱՊՊԱ պայմանագրերի կնքման ընթացքում ապահովադրի գրանցման հասցեի ստուգման գործընթացը վերանայվել է։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն:
«Սկզբնական մոտեցման նպատակն էր ապահովել վավերական ու վստահելի տվյալներ՝ համադրելով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Ճանապարհային ոստիկանության բազաներում առկա հասցեների տեղեկատվությունը։ Սակայն երկու բազաներում երբեմն օբյեկտիվ պատճառներով ի հայտ եկող անհամապատասխանությունը հանգեցրել է սպառողների դժգոհությանը.
Հիմք ընդունելով պայմանագիր կնքողների դիմում-բողոքները՝ Բյուրոյի կողմից վերանայվել է այս մոտեցումը։ Նոր կարգավորման համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար հիմք է ընդունվելու բացառապես ՀՀ անձնագրային և վիզաների վարչության բազայում առկա գրանցման հասցեն։ Միայն այն դեպքերում, երբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համակարգը տեխնիկապես անհասանելի կլինի, ապահովագրական ընկերությունները տվյալները կստանան Ճանապարհային ոստիկանության բազայից:
Այս փոփոխությունը կնպաստի պայմանագրերի կնքման ընթացքում հնարավոր խոչընդոտների կանխմանն ու սպառողների բավարարվածության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով