Ամերիկյան ուսանողուհիների 20%-ը վարում է OnlyFans՝ ուսման բարձր վարձերը հոգալու համար

1 Min Read

Ամերիկայի ամեն հինգերորդ ուսանողուհին այսօր էջ է վարում OnlyFans-ում․ դա այլևս պարզապես նորաձևություն չէ, այլ միջոց՝ հաղթահարելու կրթության բարձր գները։ 2025-ին ԱՄՆ-ում ուսման միջին տարեկան արժեքը կազմում է շուրջ 38 270 դոլար (մոտ 3,1 մլն դրամ)։ Շատերը, որպեսզի կարողանան ավարտել քոլեջը, ընտրում են հարթակը, որտեղ գումար վաստակելը հնարավոր է շատ ավելի արագ։

Համավարակից հետո OnlyFans-ը վերածվեց ամբողջական արդյունաբերության․ հեղինակները անգամ վաստակում են ավելի շատ, քան Google-ի կամ Intel-ի ինժեներները և անգամ NBA-ի որոշ խաղացողներ։ Եթե առաջ պլատֆորմում հաշիվ ունենալը փորձում էին թաքցնել, ապա այժմ այն դարձել է անկախության խորհրդանիշ և գրեթե «տարբերանշան»՝ որպես ունակություն գոյատևելու թանկարժեք ամերիկյան կրթական համակարգում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով