Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն բարվոք վարկային և հարկային պատմություն, կարող են օգտվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրից․ ձեռք բերել նոր մեքենա-սարքավորումներ և օգտվել վարկի/լիզինգի տոկոսադրույքի 6-10 տոկոս սուբսիդավորման աջակցությունից։
Ծրագրից կարող են օգտվել նշված ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները․
- Մշակող արդյունաբերություն
- Հանքագործական արդյունաբերություն եվ բացահանքերի շահագործում (բացառությամբ 7-րդ հատվածի)
- Տեղեկատվություն եվ կապ
- Շինարարություն
- Փոխադրում եվ պահեստային տնտեսություն
- Մասնագիտական, գիտական եվ տեխնիկական գործունեություն
- Կրթություն
- Առողջապահություն եվ բնակչության սոցիալական սպասարկում
Մանրամասների համար անցնել հղումով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում