Աշխարհահռչակ աճուրդային տունը տեղեկացրել է, որ դադարեցնում է թվային արվեստի առանձին ստորաբաժանման աշխատանքը։ Որոշումը պայմանավորված է NFT-ների նկատմամբ հետաքրքրության անկմամբ և արվեստի շուկայի ընդհանուր փոփոխություններով։ Օգոստոսին աշխատանքից հեռացվել էին երկու բարձրագույն մենեջերներ, ովքեր ղեկավարում էին այդ բաժինը։ Նյու Յորքի գրասենյակում կմնա միայն մեկ մասնագետ։
«Christie’s-ը ռազմավարական որոշում է ընդունել թվային արվեստի վաճառքը վերաձևաչափելու մասին։ Ընկերությունը շարունակելու է վաճառել այն «XX և XXI դարերի արվեստ» կատեգորիայի ներքո», — նշվում է աճուրդային տանը։
NFT շուկայի գագաթնակետին՝ 2021 թվականին, Christie’s-ը ռեկորդ էր սահմանել․ վաճառել էր նկարիչ Beeple-ի NFT-ն 69,3 մլն դոլարով, ինչպես նաև CryptoPunks հավաքածուից ինը հազվագյուտ NFT՝ 17 մլն դոլարով։
Սակայն արդեն 2022-ին Christie’s-ում NFT-ների վաճառքները նվազեցին 96%-ով։ Վերջին երկու տարում փակվեցին նաև մասնագիտացված թվային արվեստի աճուրդային հարթակները՝ MakersPlace-ը (որի ներդրողների թվում էր Sotheby’s-ի ղեկավարը), KnownOrigin-ը և Async Art-ը։
Նրանք իրենց ներկայացնում էին որպես թվային արվեստի հարթակներ՝ ի տարբերություն Blur կամ OpenSea շուկաների, որոնք հիմնականում օգտագործվում են թրեյդերների և սպեկուլյանտների կողմից։ Բացի այդ, իրենց NFT հարթակները փակել են նաև կրիպտո-бիրժաները՝ Kraken-ը և Bybit-ը։
***
NFT (անփոխարինելի թոքեններ) եզակի թվային օբյեկտներ են, որոնց սեփականության իրավունքը հաստատվում է բլոկչեյնում։ Դրանք դարձան 2021–2022 թթ․ կրիպտո մանիայի մի մաս, երբ պատկերները, տեսանյութերը և այլ հավաքածուային թոքենները վաճառվում էին հարյուր հազարավոր դոլարներով, իսկ CryptoPunks-ի ու Bored Ape Yacht Club-ի նման հավաքածուների շուրջ ստեղծվում էին ամբողջական մշակութային շարժումներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում