Միասնական սոցիալական ծառայությունը նոր պետ ունի

1 Min Read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտյոմ Սմբատյանին միասնական սոցիալական ծառայության պետ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Էդուարդ Պետրոսյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և 6-րդ հոդվածի 3.1-ին մասով՝ Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Պետրոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով