Լուկաշենկոն հանձնարարել է մշակել հստակ կանոններ կրիպտոշուկայի համար

1 Min Read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անցկացրել է խորհրդակցություն, որը նվիրված էր թվային ակտիվների ոլորտի զարգացմանը։ Նա ընդգծել է, որ այսօր կարևոր է «չկորցնել նոր միտումները և չզիջել տեխնոլոգիական առաջատարությունը»։

«Նման պայմաններում պետության խնդիրն է սահմանել պարզ, թափանցիկ խաղի կանոններ և վերահսկողության մեխանիզմներ տվյալ ոլորտում», — նշել է Լուկաշենկոն ։

Բելառուսում կրիպտոբորսաներն ու փոխանակման հարթակները կարող են գործել միայն այն դեպքում, եթե հանդիսանում են Բարձր տեխնոլոգիաների պարկի  ռեզիդենտներ։ Այն հատուկ հարկաիրավական ռեժիմ է, որը ստեղծվել է 2005 թվականին՝ IT-բիզնեսի զարգացման համար։ Մեկ տարի առաջ երկրում ֆիզիկական անձանց արգելվեց գնել և վաճառել կրիպտոարժույթներ բելառուսական հարթակներից դուրս։

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ 2024 թվականի վերջից Բարձր տեխնոլոգիաների պարկում կրիպտոընկերությունների թիվը աճել է 14-ից՝ հասնելով 18-ի, իսկ նրանց հաճախորդների քանակը ամբողջ աշխարհում գերազանցել է 300 հազարը։ 2025 թվականի յոթ ամսվա ընթացքում կրիպտոարժույթների շրջանառությունը կազմել է $1,7 մլրդ, և տարվա արդյունքներով կարող է հասնել $3 մլրդ-ի։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով