Ռուս հետազոտողները մշակել են մարտկոցների ստեղծման տեխնոլոգիա, որը հնարավոր է դարձնում նրանց աշխատանքը թթվածնազուրկ միջավայրում և չի պահանջում թանկարժեք կատալիզատորների գործադրում։
Ա. Ն. Ֆրումկինի անվան ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի և բժշկական քիմիայի խնդիրների Դաշնային հետազոտական կենտրոնի հետազոտողները առաջարկում են ջրածնի քլորատի ռեակցիան օգտագործել էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Նման մարտկոցներն աշխատելու են տիեզերքում, օվկիանոսի խորքերում և այլ վայրերում, որտեղ զգացվում է թթվածնի պակասուրդ։
Գիտնականների փորձարկումները ցույց են տալիս, որ քիմիական էներգիայի վերածումը էլեկտրականության իրականացվում է 40 %—50 % արդյունավետությամբ, սակայն գիտնականները չեն պատրաստվում կանգ առնել և շարունակելու են կատարելագործել ստացված արդյունքները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում