Մասնագետը նշել է ամենավտանգավոր գաղտնաբառերը

1 Min Read

Կիբերանվտանգության մասնագետ,  դոցենտ Ալեքսեյ Սևերինը բացահայտել է ռուսների ամենատարածված սխալները գաղտնաբառերի ստեղծման ժամանակ։ Նրա խոսքով՝ «123456» գաղտնաբառը կոտրվում է ընդամենը 0,0001 վայրկյանում, ինչը ոչ թե պաշտպանություն է, այլ բաց հրավեր հաքերներին։

📌 Վտանգավոր են նաև ծննդյան տարեթվերը, հարազատների անունները և կանխատեսելի համադրությունները, որոնք հեշտությամբ ենթարկվում են բրուտֆորս հարձակումների։

🔑 Վիճակագրությունը ևս խոսուն է․ ամենատարածված կոտրված գաղտնաբառերի ցուցակում առաջին տեղում կրկին «123456»-ն է։ Շատերն ընտրում են պարզ տարբերակներ, որոնք կարելի է գուշակել անգամ առանց հատուկ ծրագրերի։

📱 Բացի այդ, փորձագետները զգուշացնում են․

  • Հեռախոսում չպետք է պահել անձնագրի կամ կարևոր փաստաթղթերի սկաները։

  • Մեսենջերներով կամ էլփոստով առանց կոդավորման փաստաթուղթ ուղարկելը նույնպես ռիսկային է։

  • Ամպային ծառայությունները առանց երկքայլային նույնականացման դառնում են տվյալների գողության թակարդ։

✅ Լավագույն լուծումը գաղտնաբառերի մենեջերներն են․ դրանք ստեղծում և պահպանում են բարդ համադրություններ, օրինակ՝ 7G$k!zL2@mP9, իսկ օգտատերը պետք է հիշի միայն մեկ վարպետ-գաղտնաբառ։

💡 Մասնագետները խորհուրդ են տալիս նաև օգտագործել պասսֆրազներ՝ իմաստավորված արտահայտություններ թվերով ու նշաններով։ Օրինակ՝
👉 «ԿոտՎՍապոգахЛюбитСыр42!» կոտրելը տևում է միլիոնավոր անգամ ավելի երկար, քան ծննդյան ամսաթիվը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով