Պուտինն ու Սի Ծինփինը խոսել են անմահության մասին՝ միկրոֆոնը մոռանալով անջատել

1 Min Read

Պեկինում Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ, «պատահաբար» միացված միկրոֆոնը թույլ է տվել լսել Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների զրույցը անմահության մասին։

Bloomberg-ի փոխանցմամբ`, ֆրագմենտում հնչել են հետևյալ խոսքերը․

-Սի Ծինփին․«Ավելի վաղ մարդիկ հազվադեպ էին ապրում մինչև 70 տարեկան, բայց այսօր 70-ում դեռ երեխա ես»։

— Վլադիմիր Պուտին. «Բիոտեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մարդու օրգանները կարելի է մշտապես փոխպատվաստել, և մարդիկ կկարողանան ապրել ավելի երկար ու նույնիսկ հասնել անմահության»։

Սի Ծինփինը հավելել է, որ գիտական ուսումնասիրությունները կանխատեսում են մինչև 150 տարեկանը ապրելու հնարավորություն։ Դրանից հետո հեռարձակման կադրերը փոխվել են։

 Հետագայում մամուլի ասուլիսում Պուտինը հաստատել է նման զրույցի փաստը՝ նշելով, որ օրգանների փոխպատվաստման տեխնոլոգիաները իրական հույս են տալիս կյանքի զգալի երկարացման համար։

 Նախկինում ևս հաղորդվել էր, որ Ռուսաստանում մշակվում են նոր հատուկ դեղերի հասցեական առաքման համակարգեր, որոնք նույնպես ուղղված են առողջության և կյանքի երկարացմանը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով