ԱՄՆ-ում և Իտալիայում առգրավված զբոսանավերի պահումը տարեկան 50 մլն դոլար կպահանջի

1 Min Read

ԱՄՆ-ի կողմից առգրավված ռուս միլիարդատեր Սուլեյման Քերիմովին պատկանող Amadea զբոսանավի պահպանման վրա տարեկան պետք է ծախսվի մոտ 10 մլն դոլար, իսկ Իտալիայի իշխանությունները պետք է 40 մլն դոլար ծախսեն իրենց կողմից առգրավված նավերը պահելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Գործակալությունը նշում է, որ Amadea-ն, որի արժեքը մոտ 325 մլն դոլար է, հունիսից գտնվում է Սան Դիեգոյի նավահանգստում։

«Սուպերզբոսանավը պահանջում է մեծ սպասարկում և այս ամենն այժմ գտնվում է ամերիկացի հարկատուների հոգածության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ նավահանգստում Amadea-ի պահպանման տարեկան արժեքը կազմում է մոտ 10 մլն դոլար։

Նաև Իտալիայում 650 միլիոն եվրո արժողությամբ Sсheherazade զբոսանավը, որը կապում են Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցների տակ հայտնված քաղաքացիների հետ, տարեկան մոտ 40 միլիոն դոլարի սպասարկման կարիք ունի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուս գործարար Սերգեյ Նաումենկոն պատրաստվում է Լոնդոնի Գերագույն դատարանում վիճարկել իր սուպերզբոսանավի կալանքը։

Կիսվեք այս հոդվածով