44–օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում 11 անհետ կորածների ընտանիքները ևս երկու ամիս կստանան 300 հազար դրամի աջակցությունը. որոշումն ընդունվել է կառավարության ասօրվա նիստում:
Նախորդ որոշմամբ այդ աջակցությունից օգտվելու ժամկետ էր սահմանված հուլիսը ներառյալ։ Այժմ որոշվեց, որ աջակցությունը կհատկացվի նաև օգոստոսի և սեպտեմբերի համար։
Աջակցությունից օգտվելու համար ընտանիքները դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում