ՀՀ քաղաքացիներին տրամադրվող անձնագրերի տպագրության համար անհրաժեշտ սարքեր ձեռք բերելու համար 60 մլն դրամ է հատկացնել. որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացու անձնագրերի տպագրության համար նախատեսված սարքավորումները (շահագործվում է 10 հատ, որոնցից 3-4-ը տպագրում են ոչ որակյալ) 2021 թվականից բազմիցս վերանորոգվել են, սակայն երբևէ չեն թարմացվել։
Տպիչներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչի արդյունքում ցանկացած խափանման դեպքում դրանք այլևս հնարավոր չի լինի վերանորոգել, որի հետևանքով կդանդաղի անձնագրերի տպագրման ամենօրյա աշխատանքային տեմպը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում