ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարեց, թե Գինեգործության հիմնադրամի հետ տարաձայնություններ ունեն։
«Մենք կարծում ենք, որ գինեգործության ոլորտը շատ ավելի մեծ ուշադրության է արժանի, դեռևս չենք կարողացել մեր գործընկերներին համոզել», – Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց նա՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին։
Պատգամավորն ասաց, թե հիմնադրամի ֆինանսավորումը տարիների ընթացքում աճել է, բայց վերջին երկու-երեք տարիներին՝ նվազել։
«Եթե մենք համարում ենք, որ այս հիմնադրամն օգուտ է տալիս, պետք է, ինչո՞վ է պայմանավորված ֆինանսավորման նվազումը, կամ՝ եթե գտնում ենք, որ պետք չէ, ինչո՞ւ ենք այս հիմնադրամը պահում», – հետաքրքրվեց Թունյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում