Ոչ մի կողմից բարեգործություն չկա, համաձայնագրերը փոխշահավետ են․ Պուտին

1 Min Read

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Չինաստանի հետ «Սիբիրի ուժ 2» գազատարի նախագծի վերաբերյալ համաձայնագրերը փոխշահավետ են, և ոչ մի կողմից «բարեգործություն» չկա։

«Բանակցող կողմերը վերջապես համաձայնության են եկել։ Գիտեք, ոչ մի կողմից էլ բարեգործություն չկա։ Սրանք փոխշահավետ համաձայնագրեր են», — Չինաստան կատարած այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ նախագծի վրա աշխատանքները ռուսական և չինական կողմերի միջև երկար ժամանակ են ընթանում։ Բացի այդ, գազատարի կառուցման տարբեր եղանակներ քննարկվել են երկրների գործընկերների հետ տարիներ շարունակ։

Պուտինը պարզաբանել թ, որ ժամանակակից աշխարհում երկրների էներգետիկ կարիքները աճում են, այդ թվում՝ չինական տնտեսությունում։ Նախագահը շեշտել է, որ «Սիբիրի ուժ 2»-ը կօգնի ապահովել վառելիքի կայուն և հուսալի մատակարարում։

Նախորդ օրը «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի (CNPC) հետ համաձայնագրերի ստորագրման մասին՝ «Սիբիրի ուժ» գազատարի միջոցով մատակարարումները տարեկան 38 միլիարդից մինչև 44 միլիարդ խորանարդ մետր ավելացնելու վերաբերյալ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով