Վերահսկողություն ու հարկում․ Ռադան առաջին ընթերցմամբ հաստատեց կրիպտոարժույթների օրինականացումը

1 Min Read

Ուկրաինայի Վերխովնայա Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագիծը, որը նաև նախատեսում է դրանց հարկումը։ Օրինագծին կողմ է քվեարկել 246 պատգամավոր, նվազագույն անհրաժեշտը՝ 226։ Դեմ է արտահայտվել միայն մեկ պատգամավոր։

📊 Ըստ նախագծի՝

  • Շահութահարկը կրիպտոարժույթի գործարքներից կկազմի 18%,

  • սակայն առաջին տարում կգործի նվազեցված 5% դրույքաչափ։

📅 Վերջնական ընդունումը սպասվում է առաջիկա ամիսներին, իսկ ուժի մեջ օրենքը կարող է մտնել 2026թ․ հունվարի 1-ից։ Դրանից հետո մեկ ամսվա ընթացքում կառավարությունը պետք է որոշի՝ Ո՞ր մարմինը կկարգավորի կրիպտոակտիվների շուկան։ Ըստ պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի, դեռ որոշված չէ՝ դա կլինի Ուկրաինայի Ազգային բանկը, թե Արժեթղթերի և ֆոնդային շուկայի ազգային հանձնաժողովը։

💬 Կրիպտոարժույթների օրինականացման օրենքի ընդունումը մտնում է այն պայմանների շարքում, որոնք Ուկրաինան համաձայնեցրել է Միջազգային արժույթի հիմնադրամի (ՄԱՀ) հետ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով