ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել են երկրում բենզինի գնի մասին ստելու մեջ։ Նա իր Twitter-յան միկրոբլոգում գրել էր, որ բենզալցակայաններում վառելիքի գինը ներկայումս կազմում է 3,19 դոլար մեկ գալոնի դիմաց (մոտ 3,8 լիտր)։
«Այս պահին երկրի բենզալցակայաններում ամենատարածված գինը գալոնի դիմաց կազմում է 3,19 դոլար: Սա առաջընթաց է»,- գրել էր նա։
Այնուամենայնիվ, ըստ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA), բենզինի միջին գինը բենզալցակայաններում 3,8 դոլար է՝ մեկ գալոնի դիմաց, ինչը 19 %-ով ավելի է նախագահի նշած ցուցանիշից: Ընդ որում, ԱՄՆ բոլոր նահանգներից միայն Տեխասում և Ջորջիայում է վառելիքի գինը 3,2 դոլարից պակաս։
Ավելի վաղ տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը բենզինի գների բարձրացումն ընտրություններից առաջ հարված էր անվանել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը։ Նա նշել էր, որ երբ մի քանի ամիս առաջ բենզինը մեկ գալոնի դիմաց հասնում էր 5 դոլարի, Դեմոկրատական կուսակցության վարկանիշը զգալիորեն բարձրացել էր, բայց հիմա, երբ բենզինը կրկին թանկացել է, դեմոկրատների հաղթելու շանսերը նվազել են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում