Եվս մեկ երկիր ներդնում է առանց վիզայի ռեժիմ ռուսաստանցիների համար

1 Min Read

2025 թվականի սեպտեմբերի 15-ից Չինաստանը ներդնում է առանց վիզայի ռեժիմ Ռուսաստանի հետ, հայտնել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը սովորական ռուսական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար կգործի փորձնական առանց վիզայի ռեժիմ», – հայտնում է РИА Новости-ն։

Փորձնական ռեժիմը նախատեսված է մեկ տարով։ Ռուս քաղաքացիները Չինաստան կարող են մուտք գործել առանց հավելյալ փաստաթղթերի, օգտագործելով միայն իրենց արտասահմանյան անձնագիրը, մինչև 30 օր ժամկետով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով