Կապի «մեծ քառյակի» օպերատորները՝ «Բիլայն», MTS, «ՄեգաՖոն» և T2, սկսել են իրենց բաժանորդներին տրամադրել անսահմանափակ մուտք նոր MAX մեսենջերին, տեղեկացնում է ՌԴ թվայնացման նախարարությունը։
Սպասարկումը հասանելի է նրանց, ովքեր օգտվում են մեսենջերների համար նախատեսված անսահմանափակ ինտերնետային փաթեթներից։ Այժմ բաժանորդները կարող են անվճար ուղարկել հաղորդագրություններ, կատարել զանգեր և օգտվել հավելվածի մյուս հնարավորություններից՝ առանց հիմնական ինտերնետ փաթեթի ծախսման և լրացուցիչ վճարների։
📌 MAX մեսենջերի մասին
- 
Բետա-տարբերակը ներկայացվել է 2025թ․ մարտին։
 - 
Սեպտեմբերի 1-ից մեսենջերը պարտադիր կտեղադրվի բոլոր սարքերում։
 - 
Պաշտոնական թողարկումը նախատեսված է աշնանը։
 - 
Նախագիծը զարգացնում է VK ընկերությունը՝ Թվայնացման նախարարության աջակցությամբ։
 
Մեսենջերը նախատեսված է ոչ միայն հաղորդագրությունների փոխանակման, այլև պետական կառույցների հետ առցանց փոխգործակցության համար։ Օգոստոսին հայտնի դարձավ, որ հավելվածում ինտեգրվել է «Գոսքլյուչ» շարժական էլեկտրոնային ստորագրության տեխնոլոգիան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում