Գերմանիայի ավտոարդյունաբերությունը կորցրել է ավելի քան 114 հազար աշխատատեղ

1 Min Read

Եթե հաշվի առնենք ավտոմեքենաների արտադրության ամբողջական ցիկլը՝ ներառյալ պահեստամասերի և բաղադրիչների արտադրությունը, ապա վերջին տարիներին Գերմանիայի ավտոարդյունաբերությունում կրճատվել է շուրջ 114 հազար աշխատատեղ։

Համեմատության համար՝ 2019 թ․ ցուցանիշների նկատմամբ (մինչև կորոնավիրուսի պանդեմիան) կրճատումն արդեն կազմել է շուրջ 112 հազար աշխատատեղ։

Carscoops-ի գնահատմամբ, հիմնական պատճառներն են՝

  • Գերմանական խոշոր ավտոարտադրողները հետ են մնում էլեկտրամոբիլների մրցավազքում, որի պատճառներից են նաև դաշնային կառավարության խիստ կանոններն ու բյուրոկրատիան։

  • Գերմանական բրենդները նորարարությունները ներդնում են ավելի դանդաղ, քան չինականները, և չեն կարող այդքան էժանացնել արտադրության ծախսերը։

  • ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսային տուրքերը նույնպես մեծ վնաս են հասցրել, քանի որ ամերիկյան շուկան գերմանական ավտոարտադրողների համար առանցքային է։ 2025 թ․ առաջին կեսին Գերմանիայի ավտոմեքենաների և պահեստամասերի արտահանումը ԱՄՆ նվազել է 8,6%-ով։

Բացի դրանից, Գերմանիայի ՀՆԱ-ն շարունակել է անկում ապրել 2023 և 2024 թվականներին, իսկ 2025-ին, չնայած առաջին եռամսյակում 0,3% աճին, երկրորդ եռամսյակում նույն չափով՝ 0,3% անկում գրանցվեց։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով