Ժամանակակից աշխարհը մեծ պահանջարկ ունի երկաթի հանքաքարի նկատմամբ։ Դրա պահանջը հատկապես զգացվում է «Կանաչ» տնտեսությունում։ Երկաթը օգտագործում են տրանսֆորմերների, գեներատորների և էլեկտրական շարժիչների, ինչպես նաև նավերի, բեռնատարների և գնացքների արտադրությունում։ Երկաթը օգտագործվում է գյուղատնտեսությունում, արևային և հողմային էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Հետևաբար, երկաթի հանքաքարի նկատմամբ պահանջարկը տարեցտարի է’լ ավելի է աճելու։ Այս պարագայում հարց է առաջանում ովքեր են երկաթի արդյունահանման առաջատարները և պահանջարկ ներկայացնողները։
Պարզվում է՝ 2021 թ․-ին արդյունահանված 2,7 մլրդ տոննա մետաղական հանքաքարի 93 %-ը կազմել է երկաթի հանքաքարը։ Վերջինիս 98 %-ն օգտագործվում է պողպատ, իսկ 2 %-ը՝ մագնիս, ավտոմասեր և կատալիզատորներ պատրաստելու համար։ Երկաթի հանքաքարի արդյունահանման 5 առաջատար պետությունները կարող ենք տեսնել ստորև բերված գծապատկերում․
Գծապատկեր 1․ Երկաթի հանքաքարի արդյունահանման առաջատարները` 2021 թ․-ի դրությամբ
Առաջին հորիզոնականում է Ավստրալիան, որտեղ 2021 թ․-ին արդյունահանվել է 900 մլն տոննա երկաթի հանքաքար։ Ավստրալիան այս ծավալներով բացարձակ առավելություն ունի մյուս երկրների նկատմամբ։ Ավստրալական երկաթի հանքաքարի արդյունահանմամբ զբաղվում են այնպիսի խոշոր ընկերություններ ինչպիսիք են «BHP Group»-ը, «Rio Tinto Ltd»-ին և «Fortescue Metals»-ը։
Երկրորդ հորիզոնականում է Բրազիլիան, որտեղ 2021 թ․-ին արդյունահանվել է 380 մլն տոննա երկաթի հանքաքար։ Նկատում ենք, որ Բրազիլիայում երկաթի հանքաքարի արդյունահանման ծավալներն էապես զիջում են Ավստրալիայի արդյունահանման ծավալներին։
Չինաստանը երրորդ հորիզոնականում է արդյունահանման 380 մլն տոննա ծավալներով։
Սակայն, հետաքրքիրն այն է, որ Չինաստանին չի բավարարում երկաթի հանքաքարի արդյունահանման սեփական ծավալները։ Պատկերացրեք, որ միայն 2021 թ․-ին Չինաստանի պահանջարկը երկաթի հանքաքարի նկատմամբ կազմել է 1,12 մլրդ տոննա։
Վերոնշյալ ցուցակը եզրափակվում է Ռուսաստանով, որտեղ 2021 թ-ին արդյունահանվել է 100 մլն տոննա երկաթի հանքաքար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում