Կուբանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, 60-ամյա Շախլար Նովրուզովը, որը հանդիսանում է «Старый Баку» սրճարանի և «Дар Фрут» ընկերության տնօրենը, ինչպես նաև Տուապսեում բեռնափոխադրման տերմինալի սեփականատերը, գտնվում է կալանքի տակ։
Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության փորձի համար (հանցակազմ՝ ք. 3, հ. 30 և ք. 4, հ. 159 ՌԴ ՔՕ): Ըստ քննչական մարմինների, Նովրուզովը փորձել է յուրացնել ընկերության 100%-անոց բաժնեմասերը, որն ունի մոտ 919,4 մլն ռուբլի արժեքով անշարժ գույք։
Դրա համար նա դատարան է ներկայացրել կեղծ ամուսնության վկայական։
Չնայած փաստաբանի՝ խափանման միջոցը մեղմացնելու միջնորդությանը, դատարանը որոշել է Նովրուզովին թողնել կալանքի տակ մինչև 2025 թ. սեպտեմբերի 26-ը։ Քննիչի խոսքով, գործարարն ունի կապեր իրավապահ և դատական մարմիններում և կարող է խուսափել հետաքննությունից։