WLFI թոքենը, որը պատկանում է World Liberty Financial կրիպտոհարթակին և կապ ունի Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ, սկսեց առևտուրը Binance բորսայում՝ $0,478 գնով, որից հետո արժեքը շուտով նվազեց մինչև $0,29։ Թոքենի ամբողջական դիլյուցավորված կապիտալիզացիան (FDV) հասավ 30 միլիարդ դոլարի, ինչպես կանխատեսվում էր նախկինում։
WLFI-ի լիստինգի մասին հայտարարել է նաև ԱՄՆ-ի խոշորագույն կրիպտոբորսան՝ Coinbase։
Գործարկման պահին շրջանառության մեջ դրվել է 24,67 միլիարդ WLFI թոքեն, ինչը կազմում է 24,67% ամբողջ էմիսիայից։ Դրանցից՝
-
10 միլիարդ հատ ուղղվել է World Liberty Financial էկոհամակարգի կարիքներին,
-
7 միլիարդը պատկանում է Alt5 Sigma Corporation ընկերությանը, որն ունի WLFI-ի պահուստ՝ նման Michael Saylor-ի Bitcoin ռազմավարությանը,
-
2,8 միլիարդ թոքեն ուղղվել է լիկվիդայնության ապահովման և մարքեթինգային նպատակների համար։
World Liberty Financial նախագիծը գործարկվել է 2024 թվականին որպես DeFi հարթակ՝ ավանդական ֆինանսական պրոդուկտները բլոկչեյն ենթակառուցվածքի հետ ինտեգրելու համար։ Այն հրապարակայնորեն աջակցություն է ստացել Դոնալդ Թրամփից և նրա որդիներից՝ Դոնալդ Թրամփ-կրտսերից ու Էրիկ Թրամփից։
Պրոտոկոլը հիմնված է Ethereum-ի վրա և կրեդիտային գործառնությունների համար օգտագործում է Aave-ն։ WLFI-ն ծառայում է որպես կառավարման թոքեն։ Բացի այդ, նախագծին պատկանում է նաև սեփական ստեյբլքոինը՝ USD1։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում