Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենքը, որով խստացվել են տուգանքները վարորդների համար, եթե նրանք ճանապարհ չեն զիջում հասարակական տրանսպորտին կամ հատուկ լուսային և ձայնային ազդանշաններով ավտոմեքենաներին։
Այժմ նման խախտման համար նախատեսվում է 7,5 հազարից մինչև 10 հազար ռուբլի տուգանք կամ վարորդական իրավունքից զրկում վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով։
Մինչ այժմ, հատուկ ծառայությունների մեքենաներին՝ ոստիկանության, շտապօգնության և այլոց չզիջելու համար սահմանված էր 4,5-7,5 հազար ռուբլի տուգանք կամ վարորդական իրավունքից զրկում երեք ամսից մինչև մեկ տարի ժամկետով։
Միևնույն ժամանակ, եթե խոսքը վերաբերում էր առանց հատուկ գունավորման մեքենաների, ապա մինչև սեպտեմբերի 1-ը տուգանքը կազմում էր ընդամենը 500 ռուբլի։