«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» տվյալներ է հրապարակել երկրում համացանցի սպառման վերաբերյալ:
Ըստ այդմ՝ Թուրքիայի 16-74 տարեկան բնակիչների 90.9 տոկոսն օգտվում է համացանցից: Ընդ որում, տղամարդկանց՝ 93.6 տոկոսը, իսկ կանանց՝ 88.2 տոկոսը:
Հայտնի է դարձել նաև, թե որ սոցցանցերն են ամենաշատն օգտագործվում Թուրքիայում: Դրանք են Whatsapp-ը (88.6%), Youtube-ը (72.9%) և Instagram-ը (68.1%):
Տղամարդկանց կողմից ամենաշատ օգտագործվող սոցցանցերը՝ ըստ տոկոսային հարաբերակցության
Whatsapp — 91.3%
Youtube — 75.7%
Instagram — 68.7%
Կանանց կողմից ամենաշատ օգտագործվող սոցցանցերը՝
Whatsapp — 85.9%
Youtube — 70.1%
Instagram — 67.4%