ՈՒկրաինան գնալով էլ ավելի է մխրճվում անդունդի տարբեր անկյունները։ Փաստացի կարելի է մոռանալ Ուկրաինան իր ընդունված տեսքով և սահմաններով, քանի որ Ռուսաստանը դանդաղ, սակայն հաստատուն քայլերով մխրճվում է երկրի խորքը։ Ամբողջ երկրով մեկ գրեթե յուրաքանչյուր օր օդային տագնապ է հնչում։ Ավերվում են քաղաքներ, բնակավայրեր և այլ կենսական նշանակության օբյեկտներ։
Ամենածանրը սովորական ուկրաինացիների կյանքն է․ երկրում յուրաքանչյուր օր նկատվում են հովարային անջատումներ, քանի որ ՌԴ-ն շարքից հանել է երկրի ողջ էներգետիկ համակարգը։ Հազարավոր Ուկրաինացիներ են զոհվում եղբայրասպանության արդյունքում։ Իրավիճակը դեռևս հեռու է կարգավորումից։ Ընդհակառակը, կասկածվում է միջուկային որոշակի զինատեսակների կիրառման հավանականություն։ Իրավիճակը բազմակողմանիորեն և հրատապ լուծման կարիք ունի, սակայն փոխարենը նկատում ենք Ուկրաինայի ուղիղ ֆինանսավորում, զենք զինամթերքի մատակարարում և հումանիտար օգնությունների տրամադրում։ Հսկայական գումարներ են հոսում Ուկրաինա, սակայն ոչ ոք չի հասկանում՝ ուր են գնում դրանք։
Պարզ է, որ այս գումարները հենց այնպես չեն տրվում։ Թե՛ Եվրոմիությունը, թե՛ ԱՄՆ-ն և մյուս երկրները այս գումարների դիմաց Ուկրաինայի նկատմամբ պահանջներ են ներկայացնելու ֆինանսական, գույքային և այլ ձևաչափերով։ Պարզ է, որ այս պարտքի տակից դուրս գալու համար Ուկրաինայից և իր մի քանի սերունդներից չափազանց մեծ ժամանակ կպահանջվի․
Գծապատկեր 1․ Ուկրաինական պարտքերի մի հատվածը
Ներկայումս Ուկրաինային տրամադրվել է ավելի քան $28 մլրդ։ Եվրոմիությունը խոստանում է յուրաքանչյուր ամիս տրամադրել $1,8 մլրդ, որը 2023թ.-ին կկազմի $18 մլրդ։ Արդյունքում, ամենամեղմ հաշվարկներով Ուկրաինայի ներկայիս պարտքին կավելանա ևս $46 մլրդ։
Պարտքերը կուտակվում են, իսկ պարտատերերը համբերատար սպասում են իրենց ժամին։ Այս ամենով հանդերձ Ուկրաինայի տնտեսությունը շարունակում է գլորվել դեպի անորոշություն․
Գծապատկեր 2․ ՈՒկրաինական տնտեսության անմխիթար վիճակը
2022թ.-ի օգոստոսին հանրահայտ «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը ՈՒկրաինայի տնտեսությանը տվել էր գնահատակն, որը նշանակում էր, որ Ուկրաինայում առկա է դեֆոլտի մեծ հավանականություն։ Նկատենք, որ հետագա զարգացումները անորոշ են գնահատվում։ Վերջինս իր հիմքում ունի առաջին հերթին արդեն երկրորդ եռամսյակ արձանագրվող ՀՆԱ-ի կտրուկ անկումը՝ 37,2%։ Հիշեցնենք, որ Ուկրաինական տնտեսությունը առաջին եռամսյակում արձանագրել էր 35%-անոց անկում։ Միևնույն ժանաբակ 2022թ․-ի սեպտեմբերին գնաճը կազմել է 25%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում