ՊԵԿ-ից նշում են՝ նման գործողության արդյունքում` հետագայում այդ ապրանքները ստացող երկրում հայտվում են ստվերային շրջանառության մեջ և դուրս են մնում հսկողությունից: Խնդիրն առավել ընդգծված է ՀՀ-ից ԵՏՄ անդամ մյուս երկրներ արտահանման գործընթացում:
Նման վարքագիծը հանգեցնում է նաև ստացող երկրի անցման կետում (օրինակ` Վերին Լարս) ուժեղացված հսկողության (այդ թվում` բարեխիղճ արտահանողների նկատմամբ) և բացի այդ, տվյալ երկրի պատկան մարմինների կողմից նման հանգամանք պարզվելու դեպքում` այդ ապրանքները վերադարձվում կամ արգելապահվում են:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կոմիտեն հորդորում է ՀՀ արտահանողներին բացառել գործարքի հնարավոր ոչ իրական կողմի անվամբ փաստաթղթերի կազմումից և նման սուբյեկտների անվամբ ապրանքների ձևակերպումից: