Կրիպտոֆերմայի կազմակերպիչը, որը տեղակայված էր նախկին գործարանի տարածքում, «անցել էր վարձակալված տարածքի սահմաններից դուրս»։ Մեկ տարի առաջ նա օրինական տեխնիկական պայմաններ էր ստացել երկար ժամանակ չգործող թղթագործարան-ցելյուլոզի կոմբինատի (ЦБК) արտադրամասի երկու սենյակ միացնելու համար։
Նա օբյեկտում տեղադրել էր մայնինգի սարքավորումներ, ինչպես նաև դրսում տեղադրել կոնտեյներներ սարքավորումներով։ Բացի այդ, նա անց էր կացրել լրացուցիչ մալուխային գծեր և միացրել տրանսֆորմատորներ։
«Այս պատմության մեջ ամենավտանգավորն էներգիայի գողությունը չէ, այլ այն, թե որ ցանցին էր նա միացել։ Պարզվեց, որ նույն էլեկտրացանցի այս հատվածը սնուցում է նաև սոցիալապես նշանակալի օբյեկտներ, ներառյալ տեղի պոլիկլինիկան։ «Մայնինգ-հյուրանոցի» առաջացրած հսկայական բեռնվածությունն արդեն այս տարվա հունվարին հանգեցրել էր բուժհաստատության էլեկտրամատակարարման խափանումների», — նշվում է դատախազության հաղորդագրությունում։
Իրավապահները պահանջել են ցանցային կազմակերպությունից սահմանափակել օբյեկտի էլեկտրամատակարարումը։ Դրանից հետո ֆերմայի աշխատանքը դադարեցվել է։ Բիզնեսմենը ստուգվում է հողօգտագործման և հարկային օրենսդրության պահպանման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների կատարման առումով։