Թվեր, փաստեր և ֆինանսներ․ ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։
800 մլն դրամ՝ Ծիծեռնակաբերդի վերանորոգման համար։ ԿԳՄՍ-ն ներկայացնում է ծախսերը, իսկ փորձագետները ահազանգում՝ վերանորոգումն ընթանում է առանց քարերի համարակալման ու նորմատիվների պահպանման՝ հուշահամալիրը վերածելով վտանգավոր շինհրապարակի։
1 մլն դոլար վարչապետի անձնակազմին՝ Ստոկհոլմի արբիտրաժային գործով ՀՀ շահերի պաշտպանության համար։ Արբիտրաժային դատարանում ՀԷՑ-ի հաղթանակից հետո, կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով է ընդունել 1 մլն դոլար ծախսելու որոշումը՝ պատճառաբանելով, որ դա կարևոր է ՀՀ Կառավարության պատշաճ ներկայացման համար։
Ի դեպ, պետբյուջեի ծախսերը գնալով աճում են։ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հունվար-հուլիսին դրանք կազմել են 1,722.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 15.2%-ով, կամ 226.9 մլրդ դրամով:
Ֆինանսների նախարարությունից նաև պարզում ենք, որ 2025 թ․ հունվար-հուլիսի ընթացքում ՀՀ պետբյուջեն կատարվել է 60.7 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 մլրդ դրամի դիմաց:
Չեն պակասում սեզոնային մթերքների գները։ Վիճակագրական տվյալներով՝ 2025թ․ հուլիսին 2024թ․ հուլիսի համեմատ մրգի գներն աճել են 4․9%, բանջարեղենինը՝ 6․1%-ով։
Եվ վերջում՝ ակտվիություն գարեջրի շուկայում։ 2025թ․ առաջին կիսամյակում ՀՀ-ում գարեջրի արտադրության ծավալները կազմել են 15,391 տոննա` 2024թ․ առաջին կիսամյակի համեմատ աճելով մոտ 15%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում