ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱՆՁՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

2 Min Read

Ներկայիս բազմաթիվ խնդիրների շարքում բնապահպանական հարցերը կարծես մղվել են հետին պլան։ Սակայն, բնապահպնական խնդիրների շրջանցումը կարող է շատ թանկ արժենալ մեզ համար։

Այո՛, բնությանը վնաս պատճառելու համար գանձվում են որոշակի գումարներ, սակայն ցավալի է այն փաստը, որ մենք շարունակում ենք հետևողականորեն խախտումներ անել, որոնց արդյունքում բնությանը հասցված վնասները, նույնիսկ գանձումների պարագայում, հնարավոր է լինում  վերացնել միայն մասամբ։

Կարծում ենք, որ բնապահպանական հարկերի դրույքները և բնօգտագործման վճարների ծավալները պետք է էլ ավելի բարձրացվեն, իսկ խախտումների շրջանակը պետք է ընդլայնվի, և վերհսկողությունն էլ ավելի արդյունավետ դառնա։ Օրինակ, այդ ինչ շնորհք է շներին թույլատրել ամեն ինչ։ Երևանում, հատկապես նոր կառուցված թաղամասերում, շուն պահողները և իրենց շներն ունեն գործելու լայն հնարավորություններ։ Շները հարձակվում են մարդկանց վրա, իրենց կարիքները հոգում են ամենուրեք, փչացնում են սիզամարգերը և ստեղծում ահավոր զզվելի միջավայր։ Պետք է օրենքի ուժով շուն պահողները իրենց կենդանիներին դուրս հանելուց հագցնեն դնչկալներ և տակդիրներ։ Վերջի վերջո պետք է հստակ լինի այն ըմռբնումը, որ չի կարելի սեփական գործողություններով խախտել մյուսների ազատ քայլելու, ազատ շնչելու, ազատ հանգստանալու և այլ հիմնարար իրավունքները։ Իհարկե, բերված օրինակը ամենապարզն է, սակայն բնությանը էլ ավելի մեծ վնասներ են պատճառվում, որոնք մեր ուշադրության կարիքն ունեն

Գծապատկեր 1․ Բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների ծավալները մեկ բնակչի և մեկ կազմակերպության հաշվով 2021թ․-ին

2021թ․-ին պետբյուջե է գանձվել 5,476,604,200 դրամի բնապահպանական հարկեր և բնօգտագործման վճարներ։ Վերջինիս ծավալները 2020թ․-ի համեմատ աճել են 1,5 անգամ։ Ընդ որում՝ բնապահպանական հարկերը և բնօգտագործման վճարները մեկ բնակչի հաշվով կազմել են 1,848 դրամ, որը 2020թ․-ի համեմատ աճել է 53%-ով։ Մեկ կազմակերպության հաշվով բնապահպանական հարկերի և վճարումների ծավալները կազմել են  1,331,500 դրամ։ Վերջինս 2020թ․-ի համեմատ աճել է մոտ 2 անգամ։

Կիսվեք այս հոդվածով