ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Հայր և որդի Սարգսյաններ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադամասում (ք․ Երևան, Խաղաղ Դոն) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
— արտադրական շինությունը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով.
— հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
— դռները չեն ունեցել հարթ մակերես, ունեցել են վնասված հատվածներ.
— տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։
Սննդամթերքի անվտանգության ոլորտը վերահսկող կառույցի ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում