«Բորիսովկա»-ի կարագը չի արտադրվի

1 Min Read

«Բորիսովկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, Սիսիան համայնք) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կարագ՝ ոչ աղի, քաղցր, սերուցքային, «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Լաբորատոր հետազոտությունն է կասեցման հիմքը, համաձայն որի՝ փորձաքննության ներկայացված կարագ՝ ոչ աղի, քաղցր, սերուցքային, «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր և բորբոսասնկեր ցուցանիշներով, չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք:

Արտադրողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով