2025-ին գյուղմթերքի արտահանման էական աճ է գրանցվել. Փաշինյան

1 Min Read

Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ մենք բավականին վայրիվերումներից հետո, ոնց որ թե, գյուղատնտեսության ոլորտում թևակոխում ենք կայուն զարգացման փուլ: Այստեղ պետք է արձանագրեմ, որ թվերն ապացուցվում և հիմնավորվում են մեր արտահանման ծավալներով, որովհետև երբ մենք աճերի մասին խոսում ենք, ասում են՝ դե, թիվ է, ընդհանուր անվստահությունը կա, բայց կարծում եմ, որ մեր երկրում այն փաստը, որ մեր գյուղմթերքի արտահանման էական աճեր են գրանցվել, շատ խոսուն է: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 28-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գևորգ Պապոյանը տեղեկացրեց՝ 2025-ի հունվար-հուլիսին 103,260 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել: Նախորդ տարվա հունվար-հուլիսին արտահանվել էր 2838 տոննա:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով