Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
- շինարարություն՝ 26.1%,
- ծառայություններ՝ 11.1%,
- արդյունաբերություն՝ 4.2%,
- առևտրի շրջանառություն՝ 3.8%։
2025 թ. հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 14.3%-ով, արտահանումը նվազել է 10.8%-ով, իսկ ներմուծումը՝ 16.5%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.4%: