Այս ամռանը Նորվեգիայում Տրոմս և Ֆինմարկ հյուսիսային գավառների բոլոր գետերում որսացել են մոտ 154 հազար «горбуша»։ Նորվեգացիները այս ձկանը համարում են «աղետ և անհարմարություն», գրում է տեղական VG թերթը։
Ինչպես բացատրում է պարբերականը, յուրաքանչյուր երկու տարին մեկ հարյուր հազարավոր«горбуша»-ներ լողում են Նորվեգիայի գետեր։ Անմիջապես ձվադրումից հետո դրանք քայքայվում, փտում ու սատկում են։ Արդյունքում՝ «горбушa-ն դառնում է լուրջ էկոլոգիական խնդիր»․ այն տարածում է հիվանդություններ, դուրս մղում ատլանտյան սաղմոնին և վատացնում ջրի որակը։
Նորվեգիայի բնապահպանության գործակալության տվյալներով՝ այս տարի «горбуша»-ի դեմ պայքարի միջոցառումների համար հատկացվել է 74,5 մլն նորվեգական կրոն (7,39 մլն դոլար)։ Ձկների համար թակարդներ են տեղադրվել 53 գետերում, ինչը կրկնակի շատ է 2023 թվականին «горбуша»-ի նախորդ «հարձակումների» ժամանակ։
VG-ն գրում է, որ «горбушa»-ի դեմ պայքարը հսկայական աշխատանք է, որը հնարավոր չէր լինի առանց կամավորների»։ Նրանց առաջարկում են անվճար բնակարան և ամսական շուրջ 35 հազար դոլար աշխատավարձ։ Սակայն ցանկացողները քիչ են, և հիմնականում այս աշխատանքով զբաղվում են Ֆինլանդիայի բնակիչները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում