2025 թվականի հուլիսին ռուսաստանցիները Վլադիվոստոկի միջոցով ներմուծել են 33 101 ավտոմեքենա, ինչը 1,5 անգամ գերազանցում է 2024-ի նույն ժամանակահատվածի ռեկորդային ցուցանիշը (26 050 մեքենա), տեղեկացնում է Հեռավոր Արևելքի մաքսային վարչության մամուլի ծառայությունը։ Հստակեցվում է, որ խոսքը ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ներմուծվող մեքենաների մասին է։
2025-ի առաջին յոթ ամիսներին մաքսային մարմինները ձևակերպել են ավելի քան 172 հազար ավտոմեքենա ֆիզիկական անձանց համար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 16%։
Ամենից հաճախ Վլադիվոստոկի միջոցով Ռուսաստան են ներմուծվել ճապոնական մեքենաներ՝ Toyota, Mazda, Honda, Nissan և Suzuki։ Երկրորդ տեղում են «կորեացիները»՝ Hyundai և Kia։ Բացի այդ, վերջին ամսում մաքսային մարմինները ձևակերպել են նաև մի քանի չինական բրենդերի մեքենաներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում