Կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է

1 Min Read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Մարիլա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ինչպես  տեղեկանում ենք  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ «Թթվասեր» (արտադրված ՝ 14․08․2025) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։Կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։Տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։Հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել սահմանված նորմերին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով