Որքա՞ն կարժենա Գյումրի-Կիպրոս չվերթը

1 Min Read

«Wizz Air» ավիաընկերությունը հայտարարում է նոր ուղղությամբ չվերթերի մեկնարկի մասին՝ Գյումրի-Լառնակա։ Այս մասին անդրադարձել է  ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Օրեր առաջ Շիրակի մարզ այցի ժամանակ լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել էի, որ առաջիկայում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից կմեկնարկեն դեպի Եվրոպա չվերթներ։

Ահա այսօր Wizz Air ավիաընկերությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 30֊ից մեկնարկում են Գյումրի ֊ Լառնակա ֊ Գյումրի չվերթները՝ շաբաթը երկու թռիչք հաճախականությամբ։
Տոմսերի արժեքը կսկսի 14.99 եվրոյից։
Ի դեպ մենք էլ արդեն օրեր առաջ վերանորոգել ենք Գյումրիի «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհը։
Բարի գալուստ Գյումրի և բարի թռիչք։)»,- գրել է նա:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով