3.1 մլրդ դրամ հարկ՝ 71 միջազգային կորպորացիաներից ՀՀ պետբյուջե

1 Min Read

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկման բազան կազմել է մոտ 15.6 մլրդ դրամ, որից հաշվարկվել է պետբյուջե վճարման ենթակա ավելի քան 3.1 մլրդ դրամ ԱԱՀ: Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:

««e-VAT» համակարգից օգտվել է 71 խոշոր միջազգային կազմակերպություն:
ՊԵԿ-ի ներդրած «e-VAT» համակարգի շնորհիվ խոշոր միջազգային կազմակերպություններն ավելացնում են Հայաստանի պետբյուջեի եկամուտները և նպաստում հարկային թափանցիկության աճին:
Google, Facebook, TikTok, Spotify, Amazon, Netflix, Ebay և այլ կորպորացիաների ծառայություններից օգտվելով՝ Դուք մասնակցում եք նաև Հայաստանի պետական եկամուտների ավելացմանը»,- նշված է գրառման մեջ:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով