Պուգաչովան կարող է կորցնել իր ապրանքային նշանի իրավունքը

1 Min Read

Երգչուհի Ալլա Պուգաչովան կարող է 2026 թվականի ապրիլին կորցնել «Ալլա Բորիսովնա» ապրանքային նշանը, եթե չերկարացնի բացառիկ իրավունքի գործողության ժամկետը։ Այդ մասին պարզել է РИА Новости-ն՝ ուսումնասիրելով Ռոսպատենտի էլեկտրոնային բազան։

Փաստաթղթերի համաձայն՝ ապրանքային նշանը առաջին անգամ գրանցվել է 1997 թվականին։ Արվեստագետը մի քանի անգամ երկարացրել է դրա գործողությունը, վերջին անգամ՝ 2016-ին, մինչև 2026 թվականի ապրիլի 25-ը։

«Ալլա Բորիսովնա» ապրանքային նշանի ներքո Ռուսաստանում կարող են արտադրվել և վաճառվել հագուստ, գլխարկներ, խաղալիքներ, խմիչքներ (այդ թվում՝ ալկոհոլային), ծխախոտ և այլ ապրանքներ։ Բացի այդ, հնարավոր է նաև ճանապարհորդությունների կազմակերպում և կրթական ծառայությունների մատուցում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Պուգաչովան երեխաների հետ տեղափոխվել էր Իսրայել։ Սոցցանցերում նրա հասցեին բազմաթիվ քննադատություններ էին հնչել։ Ի պատասխան՝ երգչուհին հայտարարեց, որ իրեն միշտ տհաճ եղած մարդկանց ատելությունը համարում է երջանկություն։ Նա նաև նշեց, որ իրենից դժգոհող ռուսները «նախկինում խոլոպներ էին, իսկ հիմա դարձել են ստրուկներ»։

Պուգաչովան հայրենիք էր վերադարձել 2023 թվականի նոյեմբերի 3-ին, ձայնագրել էր երեք երգ անձնական օգտագործման համար, որից հետո կրկին լքել էր երկիրը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով