Ռուսաստանն ու Չինաստանը անակնկալ հարված են հասցրել ԱՄՆ-ի տնտեսությանը՝ շնորհիվ սոյայի շուկայի։ Այս մասին հաղորդում է չինական Baijiahao պարբերականը։
Նշվում է, որ Պեկինը երկար ժամանակ համարվել է ամերիկյան սոյայի հիմնական գնորդը, սակայն վերջերս չինական ընկերությունները կտրուկ կրճատել են գնման ծավալները։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը զգալիորեն ավելացրել է սոյայի արտադրությունը Հեռավոր Արևելքում, իսկ արտահանման ծավալը կրկնապատկվել է։
«ԱՄՆ-ում շուտով սոյայի բերքահավաքի սեզոն է սկսվելու, սակայն այս պահին դրան ոչ ոք ուրախ չէ, քանի որ պահեստներում դեռ մնում է չվաճառված անցած տարվա բերքը։ Պատժամիջոցները հակառակ ազդեցությունն ունեցան, իրականությունն ապտակեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բացատրել էր, թե ինչու Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր չի սահմանում Չինաստանի դեմ՝ նրա կապերի համար Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով՝ գործող մաքսատուրքերն արդեն բավականին բարձր են։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում