«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» բաժանմունքի վարիչը հափշտակել է 11 մլն դրամ

1 Min Read

Հիվանդանոցի բաժանմունքի վարիչը հափշտակել է 11 մլն դրամ. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկաբուժական բաժանմունքի վարիչը բուժքույրերի հետ պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ: Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» պաշտոնատար անձինք կեղծված հիվանդության պատմագրերը վճարման են ներկայացրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 11 մլն 26 հազար 100 ՀՀ դրամ գումար։

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 10 մլն 159 հազար ՀՀ դրամը»,- նշվում է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։           

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով