
Եթե 2022 թ. պետական բյուջեով ԱՍՀՆ կողմից իրականացվելիք ծախսերը հաստատվել էին 579,8 մլրդ դրամի չափով, ապա 2023 թ. համար հաստատվել է 648,5 մլրդ դրամ, այսինքն՝ 68,7 մլն դրամով կամ 11,9 %-ով ավելի։


2023 թվականի հուլիսից պլանավորվում է բարձրացնել կենսաթոշակները՝ հաշվարկային (նվազագույն) դրույք սահմանելով 36,000 դրամը՝ ներկայիս 31,600-ի դիմաց (աճը՝ շուրջ 14%)։ Նախատեսվում է նաև կենսաթոշակային քաղաքականության ռեֆորմի շրջանակում ներդնել նոր գաղափար, ըստ որի՝ կենսաթոշակային տարիք մուտք գործող այն քաղաքացիները, ովքեր ունեն կայուն բավարար եկամուտ կամ կենսապահովվածություն, կամավորության սկզբունքով կկարողանան 1, 2 կամ ավել տարի ժամկետով կենսաթոշակ չստանալու դիմաց հետագայում ցմահ ստանան ավելի բարձր կենսաթոշակ, քան նախատեսված է օրենքով՝ «յուրաքանչյուր տարվա դիմաց որոշակի տոկոսային հավելման դիմաց» սկզբունքով։ Սա հնարավորություն կտա հատկապես միջինից բարձր աշխատավարձ ստացող կենսաթոշակառուներին պլանավորել իրենց ծերությունը ավելի բարենպաստ պայմաններով (ներկայումս շուրջ 32,000 կենսաթոշակառու ստանում է ամսական 150,000-ից բարձր աշխատավարձ, իսկ ավելի քան 9,000 կենսաթոշակառու ամսական ստանում է 300,000-ից բարձր աշխատավարձ)։

Ամբողջացնելով վերոնշյալն՝ այսպիսով՝ «Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի մասով (այդ թվում՝ «Կուտակային հատկացումներ մասնակցի կենսաթոշակային հաշվին»)՝ 2023 թ. նախատեսվել է 422,304,770.0 հազար դրամ։ 2022 թ․ նկատմամբ աճը կազմել է մոտ 9.9 %։
2023 թվականին ընթացքում նախատեսվում է ներդնել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ (միջոցների ստուգման հիբրիդային մեթոդ)։ Որպես անապահովության գնահատման նոր համակարգի հիմք, ընտրվել է ընտանիքի միջոցների հիբրիդային ստուգման մեթոդը, որը ենթադրում է անցում ընտանիքի տնօրինվող եկամուտների հիման վրա նպաստի իրավունքի որոշմանը։ Սրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն կառաջանա վերանայել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների չափերը և նպաստառուների թիվը (2023 թվականի հոկտեմբերի 1-ից)։
«Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի մասով՝ 2023 թ. նախատեսվել է 33,390,023 հազար դրամ․ այսինքն 8.0 %-ով ավելի, քան 2022-թվականին էր։

«Սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» ծրագրի մասով՝ 2023թ․ նախատեսվում է 7,997,507.9հազարդրամ․ աճը կազմել է մոտ 11.6 %։
Ավելին՝ այստեղ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում