Սպիտակ տունը պատրաստվում է  ատոմակայանների համար նախատեսված 20 տոննա պլուտոնիում բիզնեսներին փոխանցելու ծրագրերին․ Reuters

1 Min Read

Սպիտակ տունը մտադիր է մոտ 20 տոննա պլուտոնիում փոխանցել ԱՄՆ էներգետիկ ընկերություններին՝ որպես ատոմակայանների (ԱԷԿ) ռեակտորների համար վառելիք։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին ուրբաթ, օգոստոսի 22-ին։

«Թրամփի վարչակազմը նախատեսում է ապամոնտաժված միջուկային մարտագլխիկներից ստացված մոտ 20 տոննա սառը պատերազմի դարաշրջանի պլուտոնիում տրամադրել ԱՄՆ էներգետիկ ընկերություններին՝ որպես ռեակտորների համար պոտենցիալ վառելիք», — ասվում է հրատարակության մեջ։

Ծրագիրը դեռևս մշակման փուլում է, սակայն գործակալության աղբյուրը տեղեկացրել է, որ ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը (DOE) արդեն պատրաստ է այդ մասին հայտարարել արդյունաբերությանը՝ նրանից առաջարկներ խնդրելու համար։ Ենթադրվում է, որ պլուտոնիումը կփոխանցվի կամ լիովին անվճար, կամ նվազագույն գումարով, սակայն վառելիքի տեղափոխման և էներգետիկ օբյեկտների կառուցման բոլոր ծախսերը կընկնեն արդյունաբերության վրա։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով