Թուրքերը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից» ստալանիք միլարդներն են հաշվում

1 Min Read

Կարս-Իգդիր-Արալըկ-Դիլուջու երկաթուղին, որը կապում է Թուրքիան Նախիջևանի սահմանի հետ, և ընդհանրապես Զանգեզուրի միջանցքը (TRIPP — «Trump Route for International Peace and Prosperity») Թուրքիային 30 տարվա ընթացքում կբերի 147.6 միլիարդ լիրայի (3.6 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով) շահույթ։ Այս մասին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Ադրբեջանի հետ սահման տանող երկաթուղային զարկերակը կդառնա կարևոր օղակ Զանգեզուրի միջանցքում, որը հատկապես կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար», — ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով՝ Միջին միջանցքը զգալիորեն կկրճատի Եվրոպայի և Ասիայի միջև ապրանքների մատակարարման ժամանակը, ինչը երկաթուղային տրանսպորտը կդարձնի ավելի պահանջված, քան ծովային տրանսպորտը։

«Արևելյան Անատոլիայում 224 կիլոմետրանոց երկաթուղու կառուցման ծախսերը բազմապատիկ կարդարացվեն», — հավելել է Ուրալօղլուն։

Թուրքիայի տրանսպորտի նախարարության ղեկավարը Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին անվանել է «ռազմավարական ներդրում»։

«Զանգեզուրի միջանցքը թյուրքական պետությունների և Հարավարևելյան ու Արևելյան Ասիայի երկրների ամենակարճ ճանապարհն է։ Այս երթուղով տարեկան կտեղափոխվի մոտ 15 միլիոն տոննա բեռ», — նշել է նախարարը։

Կանխատեսումների համաձայն՝ 30 տարվա ընթացքում շահագործման եկամուտները կկազմեն 135 միլիարդ լիրա, վթարների կրճատման շնորհիվ խնայողությունները՝ 3 միլիարդ, կլիմայական օգուտները՝ 2.1 միլիարդ, ժամանակի խնայողությունները՝ 3.5 միլիարդ, ճանապարհների սպասարկման վրա խնայողությունները՝ 4 միլիարդ լիրա։ Ընդհանուր առմամբ, 30 տարվա ընթացքում եկամուտը կհասնի 147.6 միլիարդ լիրայի։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով