Տուրիզմի ոլորտի մեր տնտեսվարողները կարիք չունեն ասելու՝ լավ ա լինելու, հիմա արդեն լավ է․ Փաշինյան

1 Min Read
«Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով մի քանի ցուցանիշներ։
«2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։
Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի 18–ի ուղերձի տեսական թեզերից մեկի գործնական արտահայտումը։ Տուրիզմի ոլորտի մեր տնտեսվարողները կարիք չունեն ասելու՝ լավ ա լինելու, որովհետեւ հիմա արդեն լավ է։ Որովհետև այն ապագան, որի մասին մտածում էինք տարիներ առաջ, այսօր է։ Ու շարունակ՝ այսպես»։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով