Էրդողանն ասել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է կարիքավոր երկրներին հացահատիկ մատակարարել անվճար:
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են անվճար սնունդ մատակարարել կարիքավոր երկրներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Պուտինի հետ մեր բանակցությունների ընթացքում մենք պայմանավորվեցինք հացահատիկը անվճար առաքել կարիքավոր երկրներ: Մենք համաձայն ենք Պուտինի հետ, որ Աֆրիկան պետք է օգտվի Սև ծովի հացահատիկի միջանցքից:», – ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանի խոսքով, նա այդ մասին քննարկել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Բացի այդ, նախագահը հայտարարել է Բալիում կայանալիք G20-ի գագաթնաժողովում աֆրիկյան երկրներին սննդամթերքի մատակարարման հարցը բարձրացնելու մտադրության մասին։
Միաժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան զարմացած չէ Եվրոպայի մտածելակերպից ու պահվածքից, բայց չի ընդունում այն։ Ըստ նրա՝ Աֆրիկան, Ասիան և Լատինական Ամերիկան նրանց համար արժեքավոր են այնքանով, որքանով նրանց ծառայում են էժան աշխատուժով, ոսկով և նավթով: Եթե դա չլինի, ապա նրանք դառնում են պարզապես մոլախոտ, որը ներխուժում է եվրոպական փառավոր այգի:
Նոյեմբերի 2-ին Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը, եթե նույնիսկ դուրս գա հացահատիկի գործարքից, պատրաստ է հացահատիկ մատակարարել ամենաաղքատ երկրներին։ Նա հատուկ շեշտեց, որ հացահատիկի գործարքն իրականացվել է ամենաաղքատ երկրների պարենային անվտանգության շահերն ապահովելու պատրվակով, սակայն հացահատիկի միայն 4 % է նրանց մատակարարվել Ուկրաինայի տարածքից։
Նա նաև վստահեցրել է, որ Ռուսաստանը հետագայում չի միջամտի Ուկրաինայից Թուրքիա հացահատիկի մատակարարմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում