Աճեր են գրանցվել գյուղատնտեսության, ձկնորսության և անտառային տնտեսության ոլորտներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

 2025թ․ առաջին կիսամյակի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում  համախառն արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է ֏ 353,652.5 մլն։ Վերջինս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7․3%-ով։ Վերոնշյալ ծավալներում զգալի մասնաբաժին ունի գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ շուրջ 89% մասնաբաժնով։ Երկրորդ տեղում է ձկնորսության համախառն արտադրանքը՝ 10%, և անտառային տնտեսության համախառն արտադրանքը երրորդ հորիզոնականում՝ 0․1% մասնաբաժնով։

Ուսումնասիրենք վերոնշյալ երեք ոլորտներում համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունները 2025թ․ առաջին կիսամյակում 2024թ․ նույն կիսամյակի համեմատ․

Վերոնշյալ ժամանակահատվածում ամենամեծ աճի տեմպն արձանագրվել է անտառային տնտեսության համախառն արտադրանքի պարագայում՝ շուրջ 89%։

Հաջորդիվ գյուղատնտեսությունն է, որի համախառն աճի տեմպը կազմել է 13․4%։

Ընդ որում՝ 2025թ․ առաջին կիսամյակում 2024թ․ նույն կիսամյակի համեմատ անասնաբուծության համախառն արտադրանքի ծավալներն աճել են 3%-ով, իսկ բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալները՝ 13․4%-ով։

Չնայած այս աննախադեպ աճերին`որոշ մրգերի և բանջարեղենի գներ շարունակում են բավականին բարձր մնալ։

Երրորդ տեղում ձկնորսության համախառն արտադրանքն է, որի ծավալները 2025թ․ առաջին կիսամյակում 2024թ․ նույն կիսամյակի համեմատ աճել են  5․1%-ով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով